Լրահոս

09.02.2012 12:17


Կառավարության հերթական բարեփոխման արդյունքը. ևս 500 գործազուրկ

Կառավարության  հերթական  բարեփոխման  արդյունքը.  ևս  500  գործազուրկ

«7 օր»–ի խմբագրությունը կառավարության «բարեփոխումների» վերաբերյալ ստացել է նամակ, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին

 Կոռուպցիոն ռիսկերից ելնելով՝ կառավարության կողմից 2011 թվականին ընդունվեց  որոշում, որով տրանսպորտային միջոցների տեխնիկակական զննության կտրոններն արդեն իսկ տրամադրվում են բանկերի կողմից:

Ոլորտը որակելով կոռումպացված, կառավարությունը հաշվեհարդար եղավ տեխնիկական զննության կայանների հանդեպ:

Չնայած, ինչքան գիտենք կոռուպցիայի դեմ պայքարի համար գոյություն ունեն պետական համապատասխան կառույցներ, օրինակ այս բնագավառի համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչությունը, որոնք հարկատուների կողմից վճարված հարկերով ստանում են աշխատավարձ, սակայն իզորու չեն կոռուպցիայի դեմ հստակ քայլեր ձեռնարկել:

            Արդյունքում կառավարությունն իր ընդունած նոր որոշումով ստիպում է քաղաքացուն բանկից ձեռք բերել տեխզննման կտրոն, լրացուցիչ գանձելով 1000-ից 1500 դրամ միջնորդավճար՝ կախված տվյալ բանկի ախորժակից, սկսել է նաև գովազդային արշավ ընդդեմ տեխզննման կայանների, որպեսզի ձեռք բերված կտրոնով վարորդը չգնա տեխզննման կայան, այդկերպ տիրանալով ամբողջ գումարին:

            Սակայն որոշման 12-րդ կետի պահանջի համաձայն,  բանկերի կողմից տրված կտրոնի 2-րդ հատվածը վարորդը պետք է ներկայացնի տեխզննման կայան՝ վճարված ծառայության դիմաց մեքենան տեխզննում իրականացնելու համար, իսկ վարչական իրավախախտումների մասին օրենքի 1234    հոդվածի համաձայն 50000 դրամ տուգանք նախատեսված է ոչ թե կտրոն չփակցնելու համար, այլ սահմանված ժամկետում տեխզննում չիրականացնելու համար, այնպես որ մի օր էլ չզարմանաք, որ կառավարության կողմից ոստիկանությանը հանձնարարություն լինի տուգանել այն վարորդներին, որոնք չեն գնացել տեխզննման կայան, քանի որ չգնալով տեխզննման կայան վարորդը թերրի է կատարում իր պարտականությունները:

            Այսպիսով իրականում չփոխելով ոչ մի էական բան, կառավարությունը հերթական «բարեփոխումով» խթան հանդիսացավ 500 հոգու գործազուրկ դարձնելուն, քանի որ տեխզննման կայանները այլևս իվիճակի չեն վարձատրել  իրենց աշխատողներին և փակման վտանգի առաջ են կանգնել:

Մնում է ընդամենը մի բան ավելացնել, շնորհակալություն որ մեր մասին այդքան շատ եք մտածում հարգելի կառավարություն:

Այս խորագրի վերջին նյութերը