Լրահոս

09.02.2012 11:59


Մայրաքաղաքում սուպերմարկետ կառուցելու թույլտվությունը տալու է Երևանի քաղաքապետը

Մայրաքաղաքում սուպերմարկետ կառուցելու թույլտվությունը տալու է Երևանի քաղաքապետը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը արվել է «Օրինաց երկիր» կոսակցության կողմից։ «Այս օրինագիծը մշակել ենք մեր գործընկերների հետ»,-ասալ է վարչապետը։ Ըստ նշված օրինագծի՝ որոշակի տարածքում խոշոր առևտրային օբյեկտների քանակի առումով կսահմանվեն նորմաներ։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթում նախատեսվում է, որ մայրաքաղաքում սուպերմարկետ կառուցելու թույլտվությունը տալու է Երևանի քաղաքապետը, իսկ մարզերում` համայնքի ղեկավարը:

Այս խորագրի վերջին նյութերը