Լրահոս

08.02.2012 14:49


Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված՝ Թուրքիան օգնություն է խնդրում Գերմանիայից

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված՝ Թուրքիան օգնություն է խնդրում Գերմանիայից

Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը դիմել է գերմանական իշխանություններին՝ խնդրելով հրապարակել արխիվային փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ըստ Բաղըշի՝ գերմանական արխիվներում պետք է լինեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ։ Պաշտոնյան, սակայն, պնդում է, որ իր տեսած փաստաթղթերի վրա հիմնվելով՝ նա չի կարող խոսել ցեղասպանության մասին. ըստ նրա՝ դա քաղաքացիական պատերազմ էր։ Այս մասին նա հայտարարել է «Welt»-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ  շվեյցարական ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Բաղըշի գործով։ Նախարարը ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը թե՛ Դավոսի տնտեսական ժողովում, թե՛ Ցյուրիխում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Ինչպես հայտնի է, ըստ շվեյցարական օրենսդրության՝ Հայոց ցեղասպանության մերժումը քրեական հանցանք է։

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունենում ֆրանս–թուրքական հարաբերությունների խիստ սառեցման պարագայում։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի՝ լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Ըստ այդ օրենքի՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող անձը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ 1 տարվա ազատազրկման և 45 հազ եվրո տուգանքի։ Սենատի 72 պատգամավոր , սակայն, դիմել է Սահմանադրական դատարան այդ բանաձևը բողոքարկելու նպատակով։ ՍԴ–ն կարող է երեք որոշում կայացնել՝ առաջին՝ կարող է որոշել, որ այն չի հակասում երկրի հիմնական օրենքին, երկրորոդ՝ կարող է մասամբ ընդունել այն, և երրորդ՝ ՍԴ–ն կարող է որոշել, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին։

Այս խորագրի վերջին նյութերը