Ադրբեջանական ընդդիմություն. «Ադրբեջանն ազատ երկիր չէ»
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը Հասարակական պալատի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանի իշխանություններն առաջիկայում ազատ չարձակեն քաղբանտարկյալներին, ապա իրենք բողոքի զանգվածային ակցիաներ են սկսելու: Այդ մասին հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Նիստը նվիրված է եղել քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրների քննարկմանը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև «Եվրատեսիլ 2012»-ի կազմակերպման խնդիրներին:
«Մենք կողմ ենք երգի մրցույթի կազմակերպմանը: Սակայն եթե մոտ օրերս քաղբանտարկյալներին ազատ չարձակեն, մենք «Եվրատեսիլի» նախօրեին խոշոր ակցիաներ ենք անցկացնելու: Լինելու են և՛ զանգվածային ակցիաներ, և՛ պիկետներ, և՛ ֆլեշմոբեր: Մեր երկիր ժամանող լրագրողներն արդեն տեղյակ են, որ այստեղ քաղբանտարկյալներ կան, որ Ադրբեջանն ազատ երկիր չէ»,– ասել է Իսա Ղամբարը:
Նշենք, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես «Amnesty International»-ի զեկույցների համաձայն՝ Ադրբեջանում հաշվվում է 16 քաղբանտարկյալ, ովքեր ձերբակալվել են մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ: