Կանադայի հատուկ ծառայություններին թույլատրվել է կտտանքների ենթարկել մարդկանց
Կանադայի իշխանությունները երկրի հատուկ ծառայություններին թույլատրել են մարդկանց կտտանքների ենթարկել համապատասխան տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Խոսքը, սակայն, միայն այն դեպքերի մասին է, երբ սպառնալիք կա ամբողջ հասարակության համար։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։
Որոշման մասին հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի անվտանգության նախարար Վիկ Թեյվզը։ Նա ընդգծել է, որ խոսքը ոչ մի կերպ կտտանքները խրախուսելու կամ նույնիսկ արդարացնելու մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ հասարակության անվտանգությանը պետք է գերապատվություն տալ։
Երկրի ընդդիմությունը արդեն հասցրել է քննադատությամբ հանդես գալ ու այս որոշումը որակել որպես «քայլ դեպի ետ»։
ԱՄՆ–ի Գուանտանամոյի բանտում նման միջոցներ կիրառելու նախադեպ կա։ Կալանավորների նկատմամբ թույլատրվում են կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են խեղդամահ անելու նմանակում, քնի խափանում և այլն։ Այս ամենը այստեղ «անմարդկային» չի համարվում։
«Amnesty International» միջազգային կազմակերպությունը մեկ անգամ չէ, որ քննադատությամբ է հանդես եկել ու կոչ արել չոտնահարել մարդու իրավունքները։