Լրահոս

08.02.2012 11:56


Սիրիայի Հոմս քաղաքում 47 մարդ է զոհվել

Սիրիայի Հոմս քաղաքում 47 մարդ է զոհվել

Հոմս քաղաքում կառավարական զորքերի և քաղաքացիական բնակչության միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վերջին ութ ժամերի ընթացքում զոհվել է առնվազն 47 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։ Ինչպես հայտնում է «Ալ–Արաբիա»–ն, զորքերի հիմնական հարվածը հասցվել է Բաբ–Ամրո թաղամասին, որտեղ վերջին երկու օրերին զոհվել է ավելի քան 100 մարդ։

Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ Հոմսում են գտնվում կառավարական տանկերը, որոնք խորանում են դեպի քաղաքի կենտրոն։ Քաղաքում անդադար լսվում են նաև հրետանային կրակոցներ։ Հոմս քաղաքի ուղղությամբ հրետանային կրակը սկսվել է փետրվարի 4–ին, և նախնական տվյալների համաձայն՝ 4 օրում զոհվել է 350 մարդ։

Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ մինչև 2011թ. դեկտեմբերի կեսերը Սիրիայում ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 5000 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը