Լրահոս

08.02.2012 11:16


Տիգրան Սարգսյանը հավանում է Տիգրան Սարգսյանին

Տիգրան Սարգսյանը հավանում է Տիգրան Սարգսյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով քաղաքական գործիչներից առաջիններից էր, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր պաշտոնական էջն ունեցավ, այժմ էլ իր անհատական էջն է բացել։ Առայժմ նրա ընկերների ցանկում են ընդամենը երկուսը՝ իր եղբորորդին՝ Սուրեն Սարգսյանը, և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանն իր անհատական էջում դեռ որևէ գրառում չի կատարել, նշել է միայն անձնական որոշ տվյալներ։ Տիգրան Սարգսյանը չի մոռացել «հավանել» նաև Տիգրան Սարգսյանին՝ այսինքն հավանություն է տվել իր պաշտոնական էջին։

Ի դեպ, եթե սկզբնական շրջանում ՀՀ վարչապետն ակտիվորեն պատասխանում էր իր պաշտոնական էջում քաղաքացիների տեղադրած դիմումներին, հարցերին և բողոքներին, ապա արդեն տևական ժամանակ է` դրանք Տիգրան Սարգսյանի կողմից անտեսվում են և մնում անպատասխան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը