Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ Ավանի միջադեպի կապակցությամբ
Ընտրարշավի առաջին շաբաթում, վարչախմբի ձեռնարկած խոչընդոտները անզոր եղան կանխելու Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանրահավաքների հզորությունը և բացառիկ հասարակական հնչեղությունը։ Մայիսի 13-ին Ավան համայնքում կայանալիք հերթական հանրահավաքի նույնպիսի ընթացքը կանխելու համար, որոշել են դիմել հուսահատ քայլի։ Իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական և նախընտրական քարոզչական նյութեր տարածող Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակից կանանց վրա մայիսի 10-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում հենց թաղապետարանի մոտ և երկու այլ մարդաշատ վայրերում։ Հարձակումն ուղեկցվել է հայհոյանքներով ու ֆիզիկական բռնության գործադրմամբ։ Հարձակվող տղամարդկանց խումբը պահանջել է իրենց հանձնել տարածվող նյութերը ևԱվանի տարածքում այլևս չերեւալ՝ հայտարարելով, թե «Ավանի տերը Տարոնն ա», «ով Տարոնին դեմ ա նրա...»։ Այս արտահայտությունները պատահական չեն, այլ «վերևից» իջեցված դրույթներ, որ արդեն լավ յուրացվել են «ներքևում». ավազակապետական վարչախումբը երկիրը և Երևանը դիտում է որպես իրենց մեջ արդեն բաժան-բաժան արված ֆեոդալական կալվածքներ և որպես անազատ ճորտերի է վերաբերում նրա բնակիչներին։ Սա ստորացուցիչ վերաբերմունք է Հայաստանի քաղաքացու, մայրաքաղաքի բնակչի նկատմամբ։
Բանդիտական խումբը գլխավորել են Հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կառույցի երիտասարդական թևի ղեկավարը եւ ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանի որդին։
Մայիսի 11-ին նույնպես, Կոնգրեսի անդամների ու համակիրների կողմից նույն թռուցիկները բաժանելիս, Հանրապետական կուսակցության Ավանի շտաբից դուրս են եկել մի քանի տասնյակ բանդիտներ ու հարձակվել թռուցիկներ բաժանողների վրա։ Ոստիկանությունը տեղ է հասել տեղեկացվելուց 35 րոպե անց, միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսի ներկայացուցիչներին հաջողվել է փախուստի մատնել բանդիտներին, որոնք և ապաստանել են Հանրապետականի նախընտրական շտաբում։ Սակայն մինչ այդ նրանց հաջողվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառել երեք կանանց, որոնք և տեղափոխվել են հիվանդանոց։
Կարծում ենք՝ Ավանի թաղապետ, Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում 2-րդ տեղն զբաղեցնող Տարոն Մարգարյանը հրապարակավ կհայտարարի. վերոնշյալ ավազակային գործողությունները կատարվում են իր հրահանգով ու գիտությամբ, թե՞ իրեն շրջանցելով։ Եթե իր գիտությամբ՝ ուրեմն ինք է բանդիտական այս խմբերի պարագլուխը, եթե իրեն շրջանցելով, ուրեմն ինքը չէ Ավանի իրական թաղապետը և թաղամասում չի վերահսկում իրավիճակը։ Պատասխանատվությունը նույն չափով ընկնում է նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վրա, որի ղեկավարած կառույցի մի մասը զբաղված է գիշեր ցերեկ Հյուսիսային պողոտան հսկելով, մյուս մասը գործակցում է բանդիտների հետ և խրախուսում նրանց վայրագությունները։ Իսկ Ավանի բնակիչները, համոզված ենք, հետևություններ կանեն, որ իրենց՝ այլ քաղաքական ուժերի հետ շփվելու, նրանց խոսքը լսելու, տեղեկացված լինելու տարրական իրավունքից զրկելը ստորացուցիչ է և մարդկային արժանապատվությունը վիրավորող։
Հայ Ազգային Կոնգրեսը մայիսի 10-ի միջադեպերի առիթով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Ոստիկանություն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 149, 258 եւ 217 հոդվածների հատկանիշներով քրական գործ հարուցելու համար։ Տեղյակ է պահվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Մայիսի 11-ին տեղի ունեցած դեպքերից հետո այստեղ են ժամանել դատախազության աշխատակիցները և քրեական գործ հարուցել։
Հայ Ազգային Կոնգրեսը հավաստիացնում է Երևանի ու Հայաստանի բնակչությանը, որ նման հանցագործ վարքագծով վարչախումբը ցույց է տալիս իր իսկ քաղաքական անզորությունը, նաև որ իր միակ հենարանը հասարակության մեջ մնացել են մանր ու միջին խուլիգանները։ Ավանում և Երևանի մյուս թաղամասերում մեր հանրահավաքները լինելու են նույնքան մարդաշատ։ Կոչ ենք անում Ավանի բնակիչներին՝ ի պատասխան իրենց հասցված վիրավորանքի ու մարդկային արժանապատվության ոտնահարման, միահամուռ մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, որը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 18.30-ին, «ՍԹԱՐ» հանրախանութի մոտ։