Լրահոս

06.02.2012 16:27


Խ. Քոքոբելյան. «Մենք կողմ ենք 100%-անոց համամասնական ընտրակարգին»

Խ. Քոքոբելյան. «Մենք կողմ ենք 100%-անոց համամասնական ընտրակարգին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ իրենք կողմ են 100%–անոց համամասնական ընտրակարգին։

–Բայց կա մի խնդիր՝ ես չեմ կարծում, թե այն այսօր կամ վաղը կընդունվի,–ասել է նա։

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ մեծամասնական ընտրակարգը թույլ է տալիս «փոքր բդեշխներին» կառավարել ձայների հոսքը, իսկ համամասնականը դա դժվարացնում է։

Նրա խոսքերով՝ եթե իրավիճակ ստեղծվի, որ մեծամասնականը չվերանա, ապա ընդդիմությունը պետք է ոչ թե առանձին–առանձին թեկնածուներ ունենա, այլ մեկին պաշտպանի և յուրաքանչյուր տեղում էլ ունենա թեկնածու։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը