Լրահոս

06.02.2012 13:44


Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ինչպես փոխանցում է «Gazeta.ru»–ն, Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը հրաժարական է տալիս մի քանի շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերի պատճառով։ Ցուցարարները փողոց էին դուրս եկել՝ բողոքելու կառավարության կողմից ձեռնարկված տնտեսման կոշտ միջոցառումների դեմ։

«Այս ժամանակը կարևոր քաղաքական որոշումների ժամանակահատված է։ Այս առնչությամբ ես որոշում եմ կայացրել հրաժարվել կառավարության մանդատից»,–ասել է Բոկը կառավարության նիստից հետո։

Այս տարվա վերջին Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված։

Բողոքի գործողությունները սկսվել են հունավրի 12–ից մայրաքաղաքում։ Գրեթե ամեն օր ցուցարարները երթ էին կազմակերպում Բուխարեստի կենտրոնական փողոցներում՝ պահանջելով երկրի կառավարության և նախագահ Տրայան Բեսեսկուի հրաժարականները։

Արժույթի միջազգային հիմնադրամի առջև ունեցած պարտավորությունները իրականացնելիս Ռումինիայի իշխանությունները հարկադրված էին գնալ տնտեսման կոշտ միջոցների։ Այս տարի կառավարությունը պետք է 25%–ով կրճատի պետական հատվածի աշխատավարձը, իսկ ԱԱՀ–ը 5%–ից արդեն հասել է 24%–ի։

Այս խորագրի վերջին նյութերը