Քաղաքական

06.02.2012 12:04


Հ. Հովհաննիսյան. «ԲՀԿ տեսակետն առանձնանում է»

Հ. Հովհաննիսյան. «ԲՀԿ տեսակետն առանձնանում է»

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձել է համամասնական–մեծամասնական ընտրակարգի շուրջը ծավալվող բանավեճին։ Նա նշել է, որ այս պայմաններում, երբ Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ պետք  է պահպանվի մեծմասնական ընտրակարգի ներկայիս տոկոսային չափը, իսկ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը 100%–անոց համամասնական ընտրակարգի կողմնակից է, առանձնանում է ԲՀԿ տեսակետը։ Այն դիտվում է որպես երրորդ ուժ՝ գտնելով, որ այս հարցը պետք է քննարկվի լսումների ժամանակ, ինչը նպատակ ունի մեղմելու իշխանության և ընդդիմության բևեռացված մոտեցումները։

Հ. Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ–ում պետք է կրճատել ընտրատարածքների քանակը, ինչը կնշանակի ընտրողների քանակի ավելացում յուրաքանչյուր ընտրատարածքում։ Բանախոսը համոզված է, որ այս պայմաններում մրցակցային մթնոլորտը հնարավոր չէ խաթարել վարչական ռեսուրսի կամ ֆինանսական միջոցների գործադրմամբ։ Այս առնչությամբ նա հավելել է, որ պետք է փոխվի մեծամասնական–համամասնական հարաբերակցությունը՝ կրճատելով մեծամասնական տեղերը, ինչի հետևանքով դժվար կլինի կանխորոշել ընտրությունների արդյունքները։

Նա նաև կարևորել է հանրային վերահսկողության գործոնի ուժեղացումը, ինչի շնորհիվ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր կլինի մեղմել կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը