Լրահոս

06.02.2012 09:31


Ճապոնիայում կրկին բացվում է «Ձյունե հեքիաթը»՝ սառցե Թաջ Մահալով ու Ուոլտ Դիսնեյի մուլտհերոսներով

Ճապոնիայում կրկին բացվում է «Ձյունե հեքիաթը»՝ սառցե Թաջ Մահալով ու Ուոլտ Դիսնեյի մուլտհերոսներով

Շուտով Ճապոնիայում բացվելու է «Ձյունե հեքիաթը»:

Այս տարի էլ հյուրերին կցուցադրվի ձյունից և սառույցից պատրաստված հեքիաթ: Սակայն, հեքիաթից բացի, Ճապոնիայի Սապորո քաղաքում տեղի կունենան նաև սնոուբորդի մրցումներ: Ցուցադրությունը ամեն տարի իր շուրջն է հավաքում ավելի քան 2 մլն զբոսաշրջիկի, և այդ թիվը տարեցտարի ավելանում է: Ամեն տարի այս «Ձմեռային հեքիաթին» ներկայացվում են տարբեր երկրներում սիրված հուշակոթողների ձյունից պատրաստված տարբերակները: Այս տարի ցուցակում են հնդկական Թաջ Մահալը, ճապոնական Ցուրուգա ամրոցը, թայվանական Պետական թանգարանը և բազում այլ սիրված համալիրներ: Իսկ ահա երեխաներին են սպասում Ուոլտ Դիսնեյի և ճապոնական մուլտֆիլմերի հերոսները:

Ասենք նաև, որ այս միջոցառումը առաջին անգամ արվել է 1950թ.: Այնուհետև ամեն տարի ձմռանը Հոկայդո կղզու կենտրոնը՝ Սապորո քաղաքը, դառնում է «Ձյունե հեքիաթի» թատերաբեմ:

Այս խորագրի վերջին նյութերը