Օբամա. «ԱՄՆ–ն ու Իսրայելը միացյալ են Իրանի խնդրի շուրջ աշխատելու համար»
Ինչպե տեղեկացնում է «gazeta.ru»–ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC-ի հետ հարցազրույցում ասել է, թե Իսրայելի իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել Իրանի ռմբակոծման վերաբերյալ:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, որ Իսրայելը կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններն սկսել արդեն այս տարվա գարնանից, նախագահը կասկած է հայտնել, թե Իսրայելը այդ հարցում նման որոշում է կայացրել:
–Ես կարծում եմ, որ նրանք մեզ նման հավատում են, որ Իրանն իր միջուկային ծրագրում պետք է մի քայլ հետ կանգնի, – հայտարարել է Օբաման։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն ու Իսրայելը միացյալ են Իրանի խնդրի շուրջ աշխատելու համար:
–Մենք մտադիր ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, որպեսզի Թեհրանին թույլ չտանք միջուկային զենք ստեղծի, քանի որ եթե նման բան տեղի ունենա, ապա տարածաշրջանում կսկսվի կենաց–մահու պայքար՝ միջուկային սպառազինության պայքար, – նշել է ԱՄՆ նախագահը: