Լրահոս

04.02.2012 22:05


Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Գևորգյանի ձերբակալության մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Գևորգյանի ձերբակալության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «7օր»–ի խնդրանքով անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալմանը։

Մեր հարցին՝ դուք 10 տարի աշխատել եք «Հայկական ժամանակ»–ում՝ Հայկ Գևորգյանի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը, Ն. Զոհրաբյանը պատասխանել է.

–Ինձ համար իրապես անակնկալ էր տեղի ունեցածը և որպես նախկին գործընկեր՝ ես անկեղծորեն ցավ եմ ապրում։ Ողջ այս պատմության մեջ բավականին հարցեր կան և ես հույս ունեմ, որ մենք բոլորս անպայմանորեն կստանանք այդ հարցերի պատասխանները։ Ես ամենայն մանրամասնությամբ հետևելու եմ թե՛ մամուլում շրջանառվող տեսակետներին, և թե՛ ոստիկանության պաշտոնական պարզաբանումներին, և կրկնում եմ, անհասկանալի հարցեր կան, որոնց պատասխանը պիտի տրվի։ Եվ ես հորդորելու եմ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովին, որ խիստ հետևողական լինի այս հարցում։

Մեր այն հարցին ի պատասխան էլ, թե հավատո՞ւմ է, որ Հայկ Գևորգյանը կարող էր վրաերթի ենթարկել մարդու և փախուստի դիմել, Ն. Զոհրաբյանն ասել է.

–Ես մեկ բան կարող եմ ասել՝ Հայկը խիստ հավասարակշիռ և բարի անձնավորություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը