Եթե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները լռեն և ոչինչ չասեն, եթե ազատ լրատվամիջոցները ոչինչ չգրեն ու չասեն վարչախմբի ներկա վիճակի մասին, ապա Սերժ Սարգսյանի կողքին կանգնած որոշ ՀՀԿ-ականների և Բաղրամյան 26-ի ազդեցության տակ գտնվող և իրենց ազատ համարող լրատվամիջոցների հրապարակումները բավական են, որ յուրաքանչյուր մարդ հասկանա, թե ինչ է կատարվում վարչախմբի հետ: Ակնհայտ է, որ վարչախումբը խուճապի մեջ է: Իսկ խուճապի պատճառն այն է, որ նրանք, հակառակ ժողովրդի կամքի, ցանկանում են պահպանել իշխանությունը, բայց տեսնում են, որ նման հնարավորություն չունեն:
Այս իրավիճակում վարչախումբը, բնականաբար, հայտնվում է բավական զավեշտալի իրավիճակներում: Իրենք նստում և կեղծ լուր են հորինում, հետո սկսում են վերլուծել այս կեղծ լուրը, իսկ որ ամենակարևորն է, իրենք սկսում են հավատալ իրենց իսկ ստին: Արդեն մի քանի անգամ ավելի քան պարզ շեշտվում է այն մասին, որ կոալիցիոն, այսպես կոչված, նոր հուշագիր չի լինելու, բայց վարչախմբի ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցներ շարունակում են այս ու այն ՀՀԿ-ականին հարց ուղղել նոր հուշագրի վերաբերյալ: Իսկապես ծիծաղելի տեսարան է: Ամենածիծաղելին էլ այն է, որ կուսակցությունների գործունեության մասին իրական պատկերացում չունեցող մի ՀՀԿ-ական էլ ասում է, թե խորհրդարանական ընտրություններից առաջ կարող է նոր հուշագիր ստորագրվել: Անգամ խոսվում է կոնկրետ ամսաթվի՝ փետրվարի 17-ի մասին: Հիմա կհարցնեք, թե ինչու հենց փետրվարի 17-ը: Բանն այն է, որ անցյալ տարի ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելորդ լարվածութան չգնալու համար ստորագրեց իրավական որևէ նշանակություն չունեցող մի փաստաթուղթ: Հիմա լրանում է այս մեռելածին փաստաթղթի մեկ տարին, և վարչախումբը երազում է նոր հուշագրի մասին:
Զավեշտ է, բայց ՀՀԿ-ական պատգամավորի համար դեռ պարզ չէ, թե ներկայիս կոալիցիայի մաս կազմող ուժերն ինչպես են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Իսկապես, բավական տարօրինակ վիճակ է:
Ավելի քան պարզ է նաև, թե ինչու է վարչախումբը ցանկանում, որ նոր հուշագիր ստորագրվի: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի երիտթիմը շարունակում է նրան համոզել, որ 2013–ին հենց նա պետք է նախագահ ընտրվի: Հավանաբար, նրանք որոշակի հույսեր ունեն նաև 2018թ. ընտրության հետ, իսկ մինչ 18-ին հասնելը նրանց ծրագրերի մեջ է մտնում նախագահ դարձնել Սարգսյանին: Բայց միշտ չէ, որ երազներն իրականություն են դառնում, հատկապես որ այդ երազները չեն համընկնում մի ողջ ժողովրդի շահերի հետ:
Վերցրին ու մի ական էլ պայթեցրին ԲՀԿ-ում և մի կես օր ուրախ–ուրախ ասում–խոսում էին, թե ԲՀԿ-ն արդեն կողնորոշվել է և չդիմանալով հուժկու ճնշմանը՝ պատրաստվում է աջակցել Սերժ Սարգսյանին: Ուրախությունը տևեց այնքան, մինչև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ նախագահական ընտրությունների մասին կխոսեն «հաջորդ դասին»: Թվում էր, թե այս պարզաբանումից հետո երիտխորհրդականները կհանդարտվեն: Բայց նրանք ոչ միայն չեն հանդարտվում, այլ շարունակում են շոշափել նույն թեման: Ամենայն հավանականությամբ, նրանք երկու նպատակ են հետապնդում՝ հունից հանել Գագիկ Ծառուկյանին և փորձել թյուրիմացության մեջ գցել հայ ընտրողին: Կարծում ենք, որ Ծառուկյանին այլևս հնարավոր չէ հունից հանել, քանի որ ամենակարևոր պահին նա կարողացավ տիրապետել նյարդերը, իսկ ինչ վերաբերում է հայ ընտրողին, ապա Սերժ Սարգսյանի երիտխորհրդականները շարունակում են ոչ միայն թերագնահատել հայ ժողովրդին, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:
Իրենք իրենց ականին օգտագործել են և շարունակում են վերլուծություններ անել, թե ինչու ականը խոսեց, ինչու նա շեշտեց Սարգսյանին սատարելու մասին և այսպես շարունակ: Կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ պարզ է, որ քաղաքական առողջ ուժերը, որոնք հստակ պատկերացնում են, թե ինչ խնդիր պետք է լուծել առաջիկայում, այլևս չպետք է կենտրոնանան սև քարոզչությանը պատասխանելու վրա: Ամեն ինչից երևում է, որ վարչախումբը պայքարի այլ զինանոց չունի, բացի, այսպես կոչված, մուտիլովկաներից:
Շեշտենք միայն, որ բոլորս արդեն հոգնել ենք այս մակարդակի քաղաքականությունից և նման մակարդակի պետության ղեկավարումից: Իսկապես, երկրին օդի ու ջրի նման անհրաժեշտ են փոփոխություններ, որ ոստիկանության ղեկավարը զբաղվի իր բուն գործով և ոչ թե մարդկանց հավաքագրի ՀՀԿ-ի համար, որ վարչապետը «Հայկական աշխարհ» կառուցելու փոխարեն զբաղվի իր գործով, իսկ նախագահն էլ այնքան իրատես լինի, որ չհրապուրվի Քադաֆիի անցած ուղով։
Միայն առանց հիստերիայի

Վարդան Մխիթարյան