Ինչպես տեղեկացնում է «AP»–ն, մեկ շաբաթում Եվրոպայում ցրտին զոհ է գնացել առնվազն 220 մարդ։ Մահվան դեպքերի կեսից ավելին բաժին է ընկել Ուկրաինային ու Լեհաստանին, որտեղ մինչև 30 աստիճան սառնամանիքներ են։
Զոհերի թվում հիմնականում բնակության մշտական վայր չունեցող մարդիկ են։ Եղանակային պայմանները վատ են նաև Արևմտյան Եվրոպայում։ Ֆրանսիայում մինչև -10 աստիճան ցուրտ է, որը խիստ անսովոր է տեղաբնակների համար։ Ձյան տակ են հայտնվել Իսպանիայում Սան Սեբաստիանի լողափերը։ Ցրտերի ու ձյան առատ տեղումների պատճառով Սերբիայում մահացել է 6 մարդ: Իրավիճակն ավելի է բարդացնում էլեկտրալարերի վնասվածքների պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները։ Աղետը չի շրջանցել նաև Հռոմը, որտեղ փակվել են մի շարք տեսարժան վայրեր։ Տեղումները քաոս են առաջացրել ճանապարհներին։ Ձյան ծածկի տակ է Սուրբ Պետրոսի հրապարակը Վատիկանում։ Հռոմի քաղաքապետը հայտարարել է, որ մայրաքաղաքում դադարեցվել է պետական հիմնարկների աշխատանքը՝ բացառությամբ ոստիկանական տեղամասերի, հրշեջ և փրկարարական ծառայությունների:
Եվրոպայում ցրտին զոհ է գնացել առնվազն 220 մարդ