Լրահոս

04.02.2012 10:28


Շվարցենեգերը պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում

Շվարցենեգերը պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում

Հնդկաստան կատարած այցի ժամանակ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հետաքրքրված է Բոլիվուդի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:

Նա ասել է, որ պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում, եթե հետաքրքիր սցենար առաջարկվի, իսկ նկարահանումները լավ ռեժիսոր ստանձնի: Կոնկրետ ծրագրերի մասին դերասանը չի խոսել:

Այսօրվա դրությամբ Շվարցենեգերի վերջին դերը «Վերջին մենամարտը» գրոհային ֆիլմում է: Ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի 2013թ. հունվարին:

Այս խորագրի վերջին նյութերը