Լրահոս

04.02.2012 10:26


Հայտնի է Ֆրանսիայի սահմանադրական դատարանում Հայոց ցեղասպանության բանաձևի լսումների օրը

Հայտնի է Ֆրանսիայի սահմանադրական դատարանում Հայոց ցեղասպանության բանաձևի լսումների օրը

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը որոշել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի վերաբերյալ լսումների օրը։ Դատարանն այդ հարցը կքննարկի փետրվարի 29–ից մարտի 1–ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի՝ լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Դրանից հետո Ֆրանսիայի Սենատի 72 խորհրդարանական ստորագրությամբ դիմել է Սահմանադրական դատարան այդ բանաձևը բողոքարկելու նպատակով։ ՍԴ–ն կարող է երեք որոշում կայացնել՝ առաջին՝ կարող է որոշել, որ այն չի հակասում երկրի հիմնական օրենքին, երկրորոդ՝ կարող է մասամբ ընդունել այն, և երրորդ՝ ՍԴ–ն կարող է որոշել, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին։

Այս խորագրի վերջին նյութերը