Սուդանի նախագահը հայտարարել է Հարավային Սուդանի հետ հնարավոր պատերազմի մասին
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել է, որ Հարավային Սուդանի հետ լարվածությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է պատերազմ սկսվի Խարթումի և Ջուբայի միջև՝ Բաշիրը նշել է, թե այժմ նման գործողությունների հավանականությունը մեծ է։ Նա նաև հավելել է, որ Սուդանը խաղաղություն է ցանկանում, սակայն եթե հարկադրված լինի, կգնա պատերազմի։
Նման հայտարարություններ Սուդանի իշխանություններն անում են ոչ առաջին անգամ։ Այսպես, 2011թ. նույեմբերին Սուդանի պաշտպանության նախարար Մուհամեդ Հուսեյնը Հարավային Սուդանի ղեկավարությանը մեղադրել էր Սուդանի իրավիճակն անկայունացնելու մեջ։
Հիշեցնենք, որ Հարավային Սուդան Սուդանից իր անկախությունը ձեռք է բերել 2011թ. հուլիսին։