Լրահոս

11.05.2009 18:17


Արման Մելիքյան. «Այսօր Ղարաբաղը կախյալ վիճակում է»

-Այսօր ռեալ բանակցողը Հայաստանն է։ Կարծում եմ, որ Ղարաբաղի սեփական թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ռեսուրսը բավարար չէ, որպեսզի կարողանա Հայաստանի իշխանություններին որևէ մոտեցումներ պարտադրել։ Այսօր Ղարաբաղը կախյալ վիճակում է, և այդ կախվածությունը խորացվեց նաև անցած տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում։ Այսօր Հայաստանում, նաև ընդդիմության ջանքերով, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դժբախտաբար, բավական բացասական վերաբերմունք է ձևավորվել, ուստի անգամ իշխանափոխության հետ Ղարաբաղը չի կարող հույսեր կապել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը բավական բարդ է և ես լավատեսության համար առայժմ նախադրյալներ չեմ տեսնում,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը