Լրահոս

04.02.2012 09:27


Այսօր սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնն է

Այսօր սիրո բարեխոս Սբ. Սարգսի  տոնն է

Այսօր՝ փետրվարի 4–ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը։ Սբ. Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի և ամենասիրված սրբերից է։ Հայաստանում այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ՝ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այսօր Սբ.Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը