Եգիպտոսում բեդվինները փախցրել են զբոսաշրջիկ ամերիկուհիներին
Ինչպես տեղեկացնում է «NBC News»–ը, Եգիպտոսում բեդվիններն այսօր փախցրել են երկու ամերիկուհի զբոսաշրջիկների և նրանց ուղեկցորդուհուն: Զբոսաշրջիկների խումբը Սինայական թերակղզուց ուղևորվում էր Շարմ էլ Շեյխ քաղաք: Նրանց միկրոավտոբուսը կանգնեցրել են զինված մարդիկ, որոնք սկզբում ուղևորներից առևանգել են զարդերը, իսկ ապա գերի վերցրել ամերիկուհիներին և անհետացել լեռներում: Նրանց հետքերով շտապել է բանակայիններից և ոստիկաններից կազմված երկու խումբ: Ենթադրվում է, որ բեդվինները փրկագին են պահանջելու աղջիկների համար: Հոսնի Մուբարակին գահընկեց անելուց հետո Եգիպտոսի իշխանությունները նկատելիորեն կորցրել են վերահսկողությունը Սինայան թերակղզու բեդվինական խմբերի նկատմամբ: Սա զբոսաշրջիկների առևանգման առաջին դեպքը չէ: