Լրահոս

03.02.2012 17:11


Բրիտանական նախարարը հրաժարական է տվել արագությունը գերազանցելու պատճառով

Բրիտանական նախարարը հրաժարական է տվել արագությունը գերազանցելու պատճառով

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Քրիս Հյունը հրաժարական է տվել ճանապարհային երթևեկության թույլատրելի արագությունը գերազանցելու համար, իսկ հետո էլ խնդրել է կնոջը հայտարարել, որ նա է եղել մեքենայի ղեկին։ Այս մասին գրում է «BBC»-ն:

Հյունը կարող է մեղադրվել քննիչներին մոլորեցնելու մեջ, որի համար Մեծ Բրիտանիայում առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է:

Դեպքի իրական մանրամասներն ի հայտ են եկել 2010-ին,  երբ Հյունը բաժանվել է կնոջից, իսկ վերջինս իր հարցազրույցներից մեկում պատմել է ամեն ինչ։ Արդյունքում ոստիկանությունը հետաքրքրություն է ցուցաբերել ոչ միայն Հյունի, այլ նաև նրա մեղավորությունը քողարկող կնոջ՝ Վիկի Փրայսի նկատմամբ։

Փետրվարի 16-ին նախարարը և նրա կինը կկանգնեն դատարանի առաջ: Այնուամենայնիվ, Հյունը չի ընդունում իր մեղքը և պատրաստ է պայքարել դատարանում։

Այս խորագրի վերջին նյութերը