Լրահոս

03.02.2012 16:41


Ռուս միլիարդատեր Պրոխորովն իր սովորությունների մասին

Ռուս միլիարդատեր Պրոխորովն իր սովորությունների մասին

ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը չի օգտվում բջջային հեռախոսից, նախաճաշում է շաբաթը մեկ անգամ, 1995–ից ավտոմեքենա չի վարում և իր համար կոստյումներ է պատվիրում  նույն դերձակի մոտ: Իր սովորությունների մասին նա պատմել է «Մոսկովսկիե նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ ավտոմեքենայում տեղադրված են ստացիոնար հեռախոսներ:

Պրոխորովը պատմել է նաև, թե ինչպես է անցկացնում իր առօրյան:

«Քնում եմ վեց ժամ: Մի քիչ մարմնամարզությամբ եմ զբաղվում՝ քսան րոպե… Երբեք չեմ նախաճաշում, անմիջապես աշխատանքի եմ գնում և արդեն այնտեղ թեյ եմ խմում: Հանդիպման ընթացքում կարելի է բուտերբրոդ ուտել: Դասական նախաճաշ համարյա չեմ անում, հնարավոր է՝ շաբաթը մեկ անգամ»,-ասել է նա:

Միլիարդատիրոջ կարծիքով փողի առկայությունը հնարավորություն է տալիս խնայել ժամանակը, քանի որ կարելի է չմտածել՝ ինչ գնել և ինչ ուտել:

Այս խորագրի վերջին նյութերը