Լրահոս

03.02.2012 16:03


Իրանի իշխանություններն իրենց քաղաքացիներին արգելել են ցամաքային ճանապարհով այցելել Սիրիա

Իրանն իր քաղաքացիներից պահանջել է ձեռնպահ մնալ ցամաքային տրանսպորտով Սիրիա այցելելուց, որտեղ վերջին ժամանակներս առևանգվել են մի քանի տասնյակ իրանցիներ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Այս արգելքն առաջին հերթին վերաբերում է իրանցի ուխտագնացներին, քանի որ ամեն տարի հարյուր հազարավոր իրանցիներ այցելում են Դամասկոսի Զեյնաբ դամբարան։

«Ավտոտրանսպորտով իրանցի ուխտագնացների այցելությունը Սիրիա արգելվում է։ Հաշվի առնելով սիրիացի ահաբեկիչների գործողությունները՝ ոստիկանությունն ուխտագնացներին արգելում է ցամաքային ճանապարհով այցելել այդ երկիր»,–Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Մահմուդ Սադեգիի խոսքերն է փոխանցում «Մեհր» գործակալությունը։

Սադեգին Սիրիա մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել օգտվել միայն ինքնաթիռներից։

Տեղեկացնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում առևանգվել է Իրանի քաղաքացիների մի քանի խումբ, որոնցից երկուսը՝ ուխտագնացների։

Այս խորագրի վերջին նյութերը