Լրահոս

03.02.2012 14:25


Վ. Հովհաննիսյանը ՀՀԿ–ԲՀԿ հակասության մասին. «Ցանկացած վեճ, ի վերջո, վերածվում է գաղափարական տարաձայնության»

Վ. Հովհաննիսյանը ՀՀԿ–ԲՀԿ հակասության մասին. «Ցանկացած վեճ, ի վերջո, վերածվում է  գաղափարական տարաձայնության»

–Վեճը կարող է սկսվել գաղափարական, տեխնիկական հիմքի վրա, կարող է սկսվել անհատական ամբիցիաների պատճառով, բայց, ի վերջո, նույնիսկ խիստ անհատական ամբիցիաները (ասենք՝ զուտ այն, թե խորհրդարան քանի հոգի է մտցվելու) վաղ թե ուշ առաջացնելու են գաղափարական տարաձայնություններ։ Որովհետև առաջանում է հարց՝ դու ինչո՞ւ ես ուզում ավելի շատ մարդ մտցնել, եթե դու նույնն ես, ինչ որ ես։ Չէ՞ որ երկու քաղաքական ուժ կարող են այս մասին խոսել։ Եթե մենք միևնույնն ենք, վերջապես այսքան տարի խնդիր չենք ունեցել և քվեարկել ենք միանման, նույնիսկ եթե տարաձայնություններ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ես ուզում ինձնից ավելի շատ ներկայացված լինել, կա՞ ինչ–որ գաղափարական տարաձայնություն։ Հենց այս հարցը հնչեց. այդ գաղափարական տարաձայնությունը կառաջանա, ես ձեզ վստահեցնում եմ,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ–ԲՀԿ հակամարտությունն արդյոք քաղաքական սկզբունքի շո՞ւրջ է, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը