Քաղաքական

03.02.2012 13:45


Րաֆֆի Հովհաննիսյան. « ՀՀ–ն այսօր գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին»

Րաֆֆի Հովհաննիսյան. « ՀՀ–ն այսօր գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին  հաղորդել է, որ կուսակցությունը մարտի 2-ին կհրավիրի իր համագումարը, որտեղ կքննարկվի կուսակցության մասնակցությունը առաջիկա ընտրություններին (ինչը, ըստ Հովհաննիսյանի, դեռևս վերջնականապես որոշված չէ), դրա ձևաչափը, այլ ուժերի հետ համագործակցությունը կամ դաշինքի հնարավորությունը։ Միաժամանակ, Հովհաննիսյանը հայտարարել է.

Մենք ուզում ենք հավատալ և հավատում ենք, որ ՀՀ–ն այսօր գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին, և այս անգամ «Ժառանգությունը» պարտավոր է մաս կազմել այդ համակարգափոխական շարժմանը թե ԱԺ–ում, թե հրապարակում։

Հովհաննիսյանը նույն համատեքստում է դիտարկել 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ «Ժառանգության» և ՀՅԴ–ի նախաձեռնությունն ու դրական է գնահատել օրինագծի քննարկման համար նախատեսվող ԱԺ լսումները։

Բանախոսը ողջունել է նաև ԲՀԿ–ի միացումը այդ նախաձեռնությանը.

–Ողջունում եմ ԲՀԿ–ի միացումը այդ գործընթացին և հուսով եմ, որ բոլորս հատկապես այս ամիսների ընթացքում կկարողանանք լուրջ ջանքեր թափել, որ մեր գործը մեր արտահայտած խոսքին համապատասխանի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը