Լրահոս

03.02.2012 13:09


Վահան Հովհաննիսյան. «Մենք ուզում ենք իշխանափոխություն»

Վահան Հովհաննիսյան. «Մենք ուզում ենք իշխանափոխություն»

Այսօրվա ասուլիսին պատասխանելով այն հարցին, թե քանի՞ տեղի է հավակնում ՀՅԴ–ն առաջիկա խորհրդարանում՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե ցանկացած քաղաքական ուժ միշտ էլ ձգտում է ինչքան հանավոր է շատ տեղի։

–Մաքսիմալը 131 տեղ է, սակայն դա քիչ հավանական է։ Բայց մենք ձգտելու ենք իսկապես մեծամասնության՝ մենակ, թե դաշնակիցներով՝  այլ հարց է։ Մենք ուզում ենք իշխանափոխություն, իսկ իշխանափոխություն կարող է տեղի ունենալ, եթե ընդդիմությունը կարողանա իր ձայների քանակով որոշումներ  կայացնել։ Այ, հենց դրան էլ ձգտելու ենք մենք, և իհարկե՝ նաև որ ընդդիմության մեջ որոշիչ ձայն ունենանք,–ասել է նա։

Անդրադառնալով մեծամասնական տեղերում ՀՅԴ–ի թեկնածուներ ունենալու հարցին՝ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե տեսնելով այս տրամադրությունները՝ ՀՅԴ–ն շատ լավ հասկանում է, որ  100%–անոց համամասնական  ընտրակարգի անցնելու առաջարկը կարող է և չընդունվել կամ ընդունվել կամպրոմիսային տարբերակով՝ 110 համասնական և 21 մեծամասնական կամ 120 համամասնական ու 11 մեծամասնական և այլն։

–Հաշվի առնելով սա, եթե 100%–անոց համամասնականին անցնելը չընդունվի, ապա մենք մեծամասնական եթե ոչ բոլոր տեղերում, ապա շատ կարևոր վայրերում կունենանք մեր թեկնածուն կամ կարող ենք նաև այլ թեկնածուների պաշտպանել, ասենք՝ այլ ընդդիմադիր ուժերից առաջ քաշված,–ասել է նա։

Հարցին, թե ՀՅԴ–ն միշտ միայնակ է մասնակցել ընտրություններին, արդյոք այս անգամ դաշիքնո՞վ կգնա, թե՞ ոչ՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանել է, թե այն, որ  Դաշնակցությունը միշտ մենակ  է գնացել, չի նշանակում, թե դա կանոն է։

–Դա նշանակում է միայն, որ քաղաքական իրավիճակը կամ ներկապնակը հնարավորություն չեն տվել։ Այպես որ հնարավոր է՝ գնանք բլոկով,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը