Տնտեսական

03.02.2012 11:57


Հայաստանի ինտերնետ շուկան նոր բաժնետեր ունի

Հայաստանի ինտերնետ շուկան նոր բաժնետեր ունի

Հայաստանի ինտերնետ շուկայում նոր բաժնետեր է դարձել Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից «Ռոստելեկոմը»։ Այն 22,5 մլն դոլարով ձեռք է բերել «GNC-Alfa» հայաստանյան մագիստրալային ինտերնետ օպերատորի 75% մինուս 1 բաժնետոմսերը: «GNC-Alfa» ընկերությունը ավելի քան 1500 կմ երկարության վրա ծածկում է ՀՀ–ի տարածքի 70%-ը, դուրս է գալիս դեպի Իրան և Վրաստան։ 2011թ. նրա հասույթը եղել է 12 մլն դոլար։

«Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքերով՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկան զարգանալու ներուժ ունի, և այս գործարքը հնարավորություն կտա նման շուկայում զարգացած ենթակառուցվածք ունենալ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ռոստելեկոմը» մտադիր է գնել նաև անկախ ինտերնետ մատակարար «Ucom» ընկերությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը