Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամը» և «ՀՀ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության խնդիրները և դրանց կարգավորման ուղիները» թեմաներով լսումներ։
-Այս լսումները կարևոր են այն իմաստով, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում սրանով ավելի կարևորվում է Ազգային ժողովի դերը։ Սա շատ կարևոր մեխանիզմ է. հարկային փաթեթն է մինչ մեծ օրակարգ մտնելը քննարկվում,- լսումների մասին ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նա կարծիք է հայտնել, որ տնտեսությունը պետք է լինի հաշվառելի։
- Ամբողջ փաթեթը միտված է դրան,- ասել է Թ. Մանասերյանը։
-Խոշոր բիզնեսի նկատմամբ վերահսկողության մեծացմանն ինչպե՞ս եք վերաբերվում,-լրագրողների հարցին տնտեսագետը պատասխանել է.
-Շատ կարևոր քայլ է։ Եթե փոքր և միջին բիզնեսները հարկման դաշտում են և հաշվառելի են դառնում, ապա դրա կարիքն ավելի զգացվում է խոշոր բիզնեսի իմաստով։ Կարծում եմ, ինչու չէ՝ նաև քաղաքական կամքի պայմաններում, կարելի է հասնել նրան, որ ամբողջ համակարգը դառնա հաշվառելի, ստվերային տնտեսությունը կրճատվի, ու դրանով կարողանանք պետական գանձարանը համալրել եկամուտներով։
Լսումներ Ազգային ժողովում