Հովհաննես Սահակյան. «Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրել է, որ մարտի 10-ին կայանալիք ՀՀԿ 13–րդ համագումարին կընտրվի կուսակցության գործադիր մարմինը, ինչպես նաև նախատեսվում են կուսակցության նախագահի ընտրություններ։ Սահակյանը նշել է նաև, որ կքննարկվեն կազմակերպչական բնույթի հարցեր, կուսակցության նախընտրական ծրագիրը.
–Քանի որ տարին նախընտրական է, կլինեն նաև որոշակի քաղաքական շեշտադրումներ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։
Հարցին՝ ինչու կուսակցության համագումարի անցկացման օրն այդքան ձգձգվեց, Սահակյանը պատասխանել է.
–Համագումարը տեխնիկական պատճառներով է ձգձգվել։ Մեր կուսակցությունն իր բոլոր սկզբնական կառույցներում պետք է անցկացնի ժողովներ, ընտրվեն ղեկավարներ, վերջիններս ձևավորեն շրջանային խորհուրդներ, այնուհետև տարածքային խորհուրդ, այնուհետև նրանք նոր հրավիրվեն կուսակցության համագումարին։
Բանախոսը բացառել է, որ ՀՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ չվերընտրվի Սերժ Սարգսյանը։
Սահակյանը նկատել է, որ արդեն այսօր քաղաքական ուժերը աստիճանաբար սկսում են դիրքավորվել ու տալիս են իրենց քաղաքական շեշտադրումները ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
«7օր»–ի հարցին՝ այնուամենայնիվ, ով կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը, ՀՀԿ պատգամավորը պատասխանել է.
–Նախ դա կորոշի մեր կուսակցության ղեկավարությունը։ Բայց իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ ցուցակը գլխավորի կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

7or.am