Իսրայելը շուտով Իրանին կհարվածի՞. Պենտագոնը հրաժարվում է մեկնաբանել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հրաժարվում է մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի Իսրայելը նտադիր է առաջիկա մի քանի ամիսներին հարվածներ հասցենլ Իրանին։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։
Ավելի վաղ «Վաշինգթոն փոսթ»–ի լրագրող Դևիդ Իգնատիուսը գրել էր, որ Պանետան կարծիք է հայտնել, թե Իսրայելը կարող է Իրանին հարվածներ հասցնել «ապրիլին, մայիսին կամ հունիսին»։ Սակայն նա չէր նշել, թե որտեղից է տեղեկացել Պանետայի «կարծիքի» մասին։
Հիշեցնենք, որ Արևմուտքը Իրանին կասկածում է միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ։ Իրանական կողմը հերքում է սա ու հիմնավորում, թե իր միջուկային ծրագիրը նպատակ ունի բավարարել Իրանի էներգետիկայի բնագավառում գոյություն ունեցող պահանջմունքները։