Լրահոս

03.02.2012 10:10


ՄԱԿ–ի ԱԽ–ն համաձայնեցրել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստը

ՄԱԿ–ի ԱԽ–ն համաձայնեցրել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է բանաձևի տեքստը, որով Սիրիային կոչ է անելու դադարեցնել արյունահեղությունը։ Մինչ կկայանա քվեակությունը, հաստատման համար այն ուղարկվել է ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամ երկրների մայրաքաղաքներ։

«Մենք արդեն ունենք տեքստը, որը կներկայացնենք մեր մայրաքաղաքներին և կտեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն»,–լրագրողներին հաղորդել է ՄԱԿ–ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Ինչպես հայտնում է «BBC Russian»–ը, դիվանագիտական շրջանակներից պարզ է դարձել, որ Ռուսաստանը հասկացրել է՝ ինքը կօգտագործի վետոյի իրավունքը, եթե բանաձևի նոր նախագիծը քվեարկության դրվի ուրբաթ օրը։

Այս խորագրի վերջին նյութերը