Պուտինը վստահ է, որ ԱՄՆ–ի հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Սառը պատերազմ» վավերագրական ֆիլմում հայտարարել է, թե իր կարծիքով՝ հակահրթիռային պաշտապանության համակարգը, որը ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն ընդարձակում են Եվրոպայում, ուղղված է Ռուսաստանի դեմ։
–Այսօրվա դրությամբ հակահրթիռային պաշտպանությունն անպայման ուղղված է նրան, որ չեզոքացնի Ռուսաստանի հրթիռամիջուկային ներուժը, որովհետև այն ռադարներն ու հակահրթիռային համակարգերը, որոնք տեղադրվում են մեր սահմանի մոտ, մեր տարածքը փակում են մինչև Ուրալ, այսինքն՝ փակելու են մեր այն տարածքները, որտեղ ամրացված են մեր ցամաքային միջուկային ուժերը,–հայտարարել է Պուտինը։
Վարչապետը ենթադրել է, որ այսօր ո՛չ Իրանից և ո՛չ էլ Հյուսիսային Կորեայից վտանգ չկա։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, թե ՆԱՏՕ–ն ոչ մի գրավոր երաշխիք չի տալիս, որ այդ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Նա նաև ասել է, թե բացի ԱՄՆ–ից, Ռուսաստանը միակ երկրին է, որն ունի «միջուկային եռյակ»՝ ցամաքային, ծովային և օդային։