Լրահոս

03.02.2012 09:57


Կահիրեի կենտրոնում բախումների հետևանքով 600–ից ավելի մարդ վիրավորվել է. կան նաև զոհեր

Կահիրեի կենտրոնում բախումների հետևանքով 600–ից ավելի մարդ վիրավորվել է. կան նաև զոհեր

Եգիպտոսի Սուեց քաղաքում ոստիկանությունը սպանել է  բողոքի գործողության երկու մասնակցի, իսկ Կահիրեի կենտրոնում բաղոքավորների ու ոստիկանության միջև բախումների հետևանքով ավելի քան 600 մարդ է վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրեսը»–ը։

Մայրաքաղաքում բողոքի գործողության մասնակիցները փորձել են ներխուժել ՆԳՆ շենքը, սակայն նրանց առաջխաղացումը կասեցվել է արցունքաբեր գազի կիրառմամբ։ Ի պատասխան, բողոքավորները քարեր են նետել ոստիկանների վրա։ Բողոքի գործողության մասնակիցներից շատերը երկրի Գերագույն ռազմական խորհրդի իշխանության դեմ են արտահայտվում։

Բողոքի գործողությունը կազմակերպվել է ի նշան չորեքշաբթի Պորտ–Սայիդում տեղի ունեցած անկարգությունների, երբ ֆուտբոլային խաղից հետո 79 մարդ զոհվեց։ Բողոքավորները տեղի ունեցածի համար մեղադրում են ոստիկաններին, ովքեր արյունահեղությունը կանխելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկեցին։

Պորտ–Սայիդի դեպքերից հետո երկրի իշխանությունները 3-օրյա սուգ հայտարարեցին երկրում և խոստացան մանրազնին հետաքննել գործն ու պատժել մեղավորներին։

Այս խորագրի վերջին նյութերը