Լրահոս

03.02.2012 09:27


Ծովափնյա կղզին սաստիկ ցրտերի պատճառով մնացել է մեկուսացված

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, ծովափնյա Պուտյատին կղզու 500 բնակիչներ չեն կարողանում կապ  հաստատել մայրցամաքի  հետ՝ սաստիկ ցրտից առաջացած  սառցե արգելքի պատճառով։

–Շարունակական ցրտերի  պատճառով շատ բարդ սառցային իրավիճակ է ստեղծվել և ուղևորային կապը կղզու հետ  դադարեցված է,– ասված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տարածած հաղրոդագրության մեջ։

Նշվում է, որ սառույցն այնպիսին է, որ մարդիկ կարողանում են նրա վրայով քայլել ու անցնել  մյուս ափ՝ չնայած որ դա շատ վտանգավոր է և կարող է մարդկային կյանքեր խլել։

Ըստ բնակիչների՝ այսպիսի իրավիճակ մեկ էլ եղել է սրանից 5 տարի առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը