Լրահոս

02.02.2012 16:42


Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել մանկապիղծների դեմ քիմիական ամորձատում կիրառելու օրինածգին

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել մանկապիղծների դեմ քիմիական ամորձատում կիրառելու օրինածգին

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարարության մշակած նոր օրինագծին, համաձայն որի՝ սեռական հանցագործությունը (բռնաբարություն, մանկապղծություն) պատժելու համար կկիրառվի քիմիական ամորձատումը։ Այս մասին տեղեկացնում է «ERR»-ն։

Ըստ արդարադատության նախարար Կրիստեն Միխալի՝ քիմիական ամորձատումը (հատուկ դեղամիջոցների օգնությամբ սեռական ակտիվության նվազեցում և սեռական ակտի հնարավորության բացառում) առաջին հերթին կկիրառվի մանկապիղծների դեմ։ Պաշտոնյան նկատել է, որ ազատազրկումը չի բերում նրան, որ հանցագործը բանտից դուրս գալուց հետո չկրկնի նույն հանցագործությունը։ Միաժամանակ Միխալն ավելացրել է. «Մկրատից բացի՝ այլ հստակ լուծում ոչ ոք չունի»։

Այնուամենայնիվ,  նույնիսկ եթե երկրի խորհրդարանն ընդունի օրինագիծը, նման պատիժը կիրականացվի միմիայն հանցագործի կամոք՝ նրան կառաջարկվի որպես այլընտրանք։ Խորհրդարանում օրինագծի քննարկման օրը չի հաղորդվում առայժմ։

Այս խորագրի վերջին նյութերը