Լրահոս

02.02.2012 14:51


Կ. Մանոյան. «Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կհանդիպի նախագահ Սարկոզիի հետ»

Կ. Մանոյան. «Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կհանդիպի նախագահ Սարկոզիի հետ»

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՍԴ–ում վիճարկելուն՝ ասել է, որ անգամ եթե այն հակասահմանադրական ճանաչվի, աշխարհի վերջը չի լինի, քանի որ օրինագիծը բառեր են, և բառերը փոխելով՝ կարելի է համապատասխանեցնել Սահմանադրությանը։

–Ուղղակի գործընթացը կձգձգվի, իսկ Սարկոզին ցանկանում էր ամեն ինչ արագ անել՝ մինչև նախագահական ընտրությունները,-ասել է Մանոյանը։

Նա նաև ասել է, որ այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կհանդիպի նախագահ Սարկոզիի հետ և կքննարկի հնարավոր անելիքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը