Լրահոս

02.02.2012 14:10


Ա. Մելիքյանը ԲՀԿ–ՀՅԴ–«Ժառանգություն» համագործակցություն է կանխատեսում

Ա. Մելիքյանը ԲՀԿ–ՀՅԴ–«Ժառանգություն» համագործակցություն է կանխատեսում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե չի պատրաստվում ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։

Խոսելով կոալիցիոն հուշագրի մասին՝ նա նշել է, թե մենք իրավունքի պետություն չենք, և այդ առումով կոալիցիոն հուշագրի ցանկացած կողմ ցանկացած պահի կարող է մի պատճառ բռնել և դուրս գալ։ «Եթե հարմար իրավիճակ ստեղծվի, կոալիցիոն այդ համաձայնագիրը ի դերև կլինի»,–նկատել է Ա. Մելիքյանը։

Նա կարծում է, որ գալիք ընտրություններում բախումներ չեն լինի, ինչպես 2008թ.։ Անդրադառնալով նախընտրական փուլում հնարավոր դաշինքներին կամ համագործակցություններին՝ բանախոսը նշել է, որ շատ հավանական է ԲՀԿ–ՀՅԴ–«Ժառանգություն» համագործակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը