Կառավարությունը «Ֆլեշ»–ին է տվել դիզվառելիքի մատակարարման հնարավորությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ ասել է, որ այսօր հերթական ծրագիրն են հաստատելու, որի նպատակն է դիզվառելիքը հասանելի դարձնել բոլոր համայնքների համար մատչելի գներով, ինչը կնպաստի նրան, որ այս տարվա գարնանացանի ընթացքում էապես կընդլայնվեն մշակվող հողատարածքները:
–Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով: Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել՝ ելնելով հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ,–ասել է վարչապետը:
Տեղեկացնենք, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը ԲարսեղԲեգլարյանն է, ով, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է։ Կոռուպցիայի դեմ, հավանաբար, հենց այսպես են պայքարում։
Կառավարությունը «Ֆլեշ»–ին է տվել դիզվառելիքի մատակարարման հնարավորությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ ասել է, որ այսօր հերթական ծրագիրն են հաստատելու, որի նպատակն է դիզվառելիքը հասանելի դարձնել բոլոր համայնքների համար մատչելի գներով, ինչը կնպաստի նրան, որ այս տարվա գարնանացանի ընթացքում էապես կընդլայնվեն մշակվող հողատարածքները:
–Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով: Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել՝ ելնելով հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ,–ասել է վարչապետը:
Տեղեկացնենք, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է, ով, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է։ Կոռուպցիայի դեմ, հավանաբար, հենց այսպես են պայքարում։
7or.am