Աշխարհ

02.02.2012 11:53


«Վաշինգտոն թայմս». «Ժողովրդավարության հարցում Ադրբեջանը պետք է հետևի Ղարաբաղի օրինակին»

«Վաշինգտոն թայմս». «Ժողովրդավարության հարցում Ադրբեջանը պետք է հետևի Ղարաբաղի օրինակին»

«Վաշինգտոն թայմս»-ի հոդվածագիր, Մոնրեալի համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Աբրահամ Նիզիբլյանը գրել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է սպառնալիքների թիրախ չլինել, ապա պետք է ժողովրդավարության հարցում հետևի Ղարաբաղի օրինակին։

–Անցած ամսում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպել էին՝ քննարկելու երկրների միջև համագործակցության ոլորտները: Հանդիպումը տեղի ունեցավ Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը 2005թ. սկսած՝ հայկական հազարավոր գերեզմաններ ոչնչացնելով փորձում էին վերացնել հայկական բազմադարյան համայնքի վերջին նշույլները: Զուգահեռ, Ադրբեջանն իրանական պետական «Նավթրիան Ինթերթրեյդ» ընկերության հետ համագործակցում է կասպյան Շահ-Դենիզ գազի հանքավայրի շահագործման հարցում: Սա, անշուշտ, դուր չի գալիս վաշիգտոնյան պաշտոնյաներին, որոնք ձգտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնել նրա միջուկային ջանքերի համար,–գրված է հոդվածում:

Հոդվածագրի կարծիքով՝ սպառնալիքը, որից միջազգային հանրությունը պետք է մտահոգվի, Ադրբեջանից առկա սպառնալիքն է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

–Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից 18 տարի հետո էլ Բաքուն ընդդիմանում է Ղարաբաղի մասնակցությանը հակամարտության կայուն կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի բանակցություններին: Ավելին, նախագահ Իլհամ Ալիևի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար արձանագրվող հրադադարի խախտումների լուծման շարունակական սպառնալիքները հետագայում միայն կարող են ապակայունացնել իրավիճակը: Վերջին երկու տասմանյակներում Լեռնային Ղարաբաղն իր սահմաններում ստեղծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների համապարփակ արժեքներ՝ կանգնած լինելով բռնապետական ու ագրեսիվ հարևանի կողքին: Եթե Ադրբեջանը ցանկանում է սպառնալիքների թիրախ չլինել, ապա պետք է հետևի Ղարաբաղի օրինակին,–ընդգծված է հոդվածում։

Այս խորագրի վերջին նյութերը