Աշխարհ

01.02.2012 11:18


Էրդողանն անցել է «սրտաճմլիկ» հայտարարությունների

Էրդողանն անցել է «սրտաճմլիկ» հայտարարությունների

–Մի ժամանակ մայրս ասում էր ինձ. «Ռեջեբ, այս աշխարհում ամենավտանգավոր բանը փողն է»։ Ցավոք սրտի, ես միայն նոր եմ հասկանում այն վտանգը, ոըր գալիս է փողից։ Սարկոզիին փող էր պետք, և ցեղասպանության ժխտման համար յուրաքանչյուր թուրքից գանձվող 45 հազ. եվրոն մեծապես կհամալրի իր բյուջեն,–ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը հայտարարել է.

«Ցավում եմ, որ առաջնորդի ազնվությունը պահանջող քաղաքականությունը ենթարկվել է փողի ազդեցությանը։ Հենց փողն է ստիպում մարդուն հիմար սխալներ գործել, ինչի հետևանքով տառապում է մի ամբողջ սերունդ։ Ես վաղուց ընդունել եմ ցեղասպանությունը։ Դա կապիտալի կողմից խղճի և ճշմարտության դեմ կատարած ցեղասպանությունն է։ Պետական գործիչը պետք է մտածի ոչ թե իր գրպանի և ընտրությունների մասին, այլ գալիք սերունդների։ Շատերն են ցանկանում Թուրքիային վերադարձնել այն ժամանակաշրջան, երբ նա հնազանդորեն կատարում էր իրենց պատվերները։ Սակայն ես այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ այն մասին, որ Թուրքիան այլևս երբեք չի վերադառնա այդ ժամանակները, մենք կշարունակենք մեր անկախ քաղաքականությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը