Լրահոս

31.01.2012 13:10


Գուրգեն Եղիազարյան. «Բա էսքանից հետո ուզում եք Զուրաբյանը չասի՞, որ երկիրը թալանում են»

Գուրգեն Եղիազարյան. «Բա էսքանից հետո ուզում եք Զուրաբյանը չասի՞, որ երկիրը թալանում են» Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը և ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին։ Խոսելով իշխանության հասցեին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի երեկվա քննադատությունից ու սուր խոսքերից («իշխանությունը թալանչի է» և այլն)՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ նորմալ է գնահատում դա, նման քննադատություններ միշտ էլ եղել են, և բնական է, որ նախընտրական փուլում դրանք պետք է միայն սրվեն։ –Չի լինում այնպես, որ մի կողմը հրեշտակներ են, մյուս կողմը՝ սատանաներ,–ընդգծել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ բոլոր տեղերում էլ լինում են թե՛ հրեշտակներ, թե՛ սատանաներ։ Եղիազարյանն իր հերթին համաձայնել է Զուրաբյանի քննադատության հետ՝ նշելով, որ երկրում տնտեսական  ծանր վիճակ է, աղքատությունը հասել է բարձր չափերի. –Այսքանից հետո ուզում եք՝ Զուրաբյանը չասի՞, որ երկիրը թալանում են։ Եղիազարյանը կոչ է արել ազատ և արդար ընտրություններ անցկացնել ու ավելացրել է. –Ու եթե նման ընտրություններում սովածներն ու կիսաքաղցները գան ու ձայն տան ՀՀԿ–ին, մենք կողջունենք և երկու ձեռքով կծափահարենք։ Միաժամանակ, Եղիազարյանը հայտարարել է, որ եթե ընտրությունները կեղծվեն, «այս անգամ ՀԱԿ–ը գնալու է մինչև վերջ». –Ժողովուրդը ոտքի է կանգնելու և գնալու է իշխանափոխության։ Բավական է, արդեն հնարավոր չէ այսպես ապրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը