Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, Միացյալ Նահանգներում դադարեցվել է Չիկագոյից 150 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ատոմային էլեկտրակայանի «Բայրոն» միջուկային ռեակտորի աշխատանքը:
ԱԷԿ-ի օպերատոր «Էքսելոն» կորպորացիան հայտնել է, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել ամերիկյան ժամանակով առավոտյան 11:00-ին: Ռեակտորի սառեցման համար որոշվել է կայանի ոչ միջուկային հատվածից գոլորշին բաց թողնել, որը պարունակում է ռադիոակտիվ տրիտիում, սակայն այն իրենից վտանգ չի ներկայացնում:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովից, կայանի առաջին ռեակտորը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Տարվում են աշխատանքներ վթարի պատճառը պարզելու համար:
Վթարվել է ամերիկյան ատոմակայանը