ՀԱԿ–ի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Երեկ ՀԱԿ–ի քաղխորհրդի նիստից հետո այս մասին «Հայկական ժամանակ»–ին հայտնել է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:
«Սա միանաշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Դեմիրճյանը: Այսինքն՝ առաջին և երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք՝ որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում հանրապետությունում,- ասել է Մինասյանը,–ցուցակում պետք է ընդգրկված լինեն առաջին հերթին այն ուժերն ու անհատները, որոնք լավագույն ներդրումն են ունեցել Կոնգրեսի ձևավորման, պահպանման և այս 4 տարիներին նրա հեղինակության բարձրացման գործում»:
ՀԱԿ–ի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Երեկ ՀԱԿ–ի քաղխորհրդի նիստից հետո այս մասին «Հայկական ժամանակ»–ին հայտնել է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը: «Սա միանաշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Դեմիրճյանը: Այսինքն՝ առաջին և երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք՝ որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում հանրապետությունում,- ասել է Մինասյանը,–ցուցակում պետք է ընդգրկված լինեն առաջին հերթին այն ուժերն ու անհատները, որոնք լավագույն ներդրումն են ունեցել Կոնգրեսի ձևավորման, պահպանման և այս 4 տարիներին նրա հեղինակության բարձրացման գործում»:
7or.am