Լրահոս

31.01.2012 10:26


Մրցավարը սպանել է երկրպագուին ու անհետացել

Մրցավարը սպանել է երկրպագուին ու անհետացել

Բանգլադեշում կրիկետի մրցավարը, ով սպասարկում էր տեղի երկու թիմերի միջև տեղի ունեցող հանդիպումը, սպանել է հանդիսատեսերից մեկին։ Այս մասին գրում է «The Times of India»-ն։

Ականատեսների վկայությամբ՝ հանդիպման ժամանակ խաղադաշտ է վազել 15-ամյա երկրպագուն՝ Նազրուլ Իսլամը։ Նա մոտեցել է մրցավարին և սկսել դժգոհել նրա կայացրած որոշումից։ Վիճաբանությունն արագ վերածվել է միմյանց ուղղված վիրավորանքների, ինչից հետո բարկացած մրցավարը վերցրել է մոտ կանգնած խաղացողի խաղաձողը (բիտա) և հարվածել պատանու գլխին։ Երկրպագուն ընկել է, սակայն այնուհետև վեր է կացել և ինքնուրույն տուն գնացել։ Հետագայում նրա վիճակը կտրուկ վատացել է, և գիշերը հիվանդանոցում մահացել է ուղեղի արյունազեղումից։

Կատարվածի շուրջը հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը մրցավարին հրավիրել է ցուցմունք տալու, սակայն վերջինս անհետացել է։

Այս խորագրի վերջին նյութերը