Աշխարհ

31.01.2012 09:51


Անօրինական աշխատող օտարերկրացիները պետք է 3 ամիս հետո Թուրքիայից հեռանան

Անօրինական աշխատող օտարերկրացիները պետք է 3 ամիս հետո Թուրքիայից հեռանան

Թուրքիայում այս տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնելու «Թուրքիայում օտարերկրացիների կեցության և ճամփորդության մասին» օրենքի փոփոխությունները՝ համաձայն որոնց պետք է նվազի այդ երկրում անօրինական աշխատող օտարերկրացիների թիվը՝ տեղի աշխատուժն օգատգործելու հաշվին: Մուտքի արտոնագիր ստացածները պետք է 3 ամիս հետո Թուրքիայից հեռանան, իսկ վերադառնալու հնարավորություն ունեն 3 ամիս հետո միայն: Օրինագիծը Թուրքիայի նախարարների խորհուրդը հաստատել է 2011թ.։ Սակայն այն անհանգստություն է առաջացրել, քանի որ կարող է օգտագործվել ընդդեմ Թուրքիայում աշխատող հայաստանցիների։ Ըստ թուրքական տվյալների՝ անօրինական աշխատող օտարեկրացիների թիվը մոտ 1 մլն է, որից 10-15 հազ.–ն են հայերը։ Օրինագիծը անհանգստացրել է նաև Վրաստանին ու զբոսաշրջային կազմակերպություններին։

Այս խորագրի վերջին նյութերը