Մեկնաբանություն

30.01.2012 18:09


Նոր խորագիր

Նոր խորագիր

Իշխանության նեղ շրջանակում որոշվել են նախընտրական քարոզարշավի երկու հիմնական ուղղությունները: Մեկը` ԲՀԿ-ի մասով, մյուսը` ՀԱԿ-ի:

«Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ հրահանգ է իջեցված ամեն կերպ արժեզրկել Ծառուկյանի՝ «Մեր խոսքը` գործ է» հայտի ձևակերպումը: Իսկ ՀԱԿ-ի ուղղությամբ` խնդիր է դրված անընդհատ հիշեցնել 2008-2011 թվականների ընթացքում և, հատկապես երկխոսության շրջանում, Լ. Տեր-Պետորսյանի և նրա զինակիցների սերժամետ հայտարարությունները:

Այս երկու խնդիրների կատարումը դրված է ՀՀԿ-ի տառաճանաչ զանգվածի, «ժողգործիքների», որոշ լրատվամիջոցների վրա` այդ թվում ՀԱԿ-ի և Միշիկի հետ 50/50 աշխատող օրաթերթերից մեկի վրա:

Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանության նեղ խումբը, ինչպես բոլոր հարցերում, նաև այստեղ ճիշտ չի հաշվարկել` «մոռացել» է իր տապալումները: Բացը լրացնելու համար՝ մենք սիրով սկսում ենք նոր խորագրի գործարկումը. «Մեր խոսքը` զրո է», և այդ ձևակերպումն առաջարկում ենք կիրառել որպես Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոս։

Այս խորագրի տակ միչև ընտրությունները, ամեն անգամ,  կետ առ կետ հիշեցնելու ենք  իշխանության խոսքերը, խոստումները, հայտարարությունները, որոնք չդարձան գործ ու, երբեք էլ չեն դառնա:

Եվ այսպես,

Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու Ա. Գյուլի հրավերին ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես կընդունեմ հրավերը միայն այն դեպքում, երբ արդեն իսկ սահմանը բաց լինի, կամ եթե մենք գտնվենք դրա բացման նախաշեմին»:

Այս հայտարարությունը նա արել է Սերբիայի նախագահ Բորիս Տաջիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև Հայաստանի իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բրիֆինգի ժամանակ:

Ի՞նչ ունեցանք այդ խոսքերից հետո. Ս. Սարգսյանը մեկնեց Թուրքիա փակ սահմանով և մենք ոչ միայն այն ժամանակ, այլ նաև հիմա չենք գտնվում սահմանների բացման նախաշեմին:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը