Լրահոս

30.01.2012 14:06


Քաղաքագետները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծ լարվածություն են կանխատեսում

Հայաստանի քաղաքագետների միության «Պոլիտլոգոս» իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբի նախընտրական, ընտրական և հետընտրական զարգացումների հանրային վերահսկողության հիմնահարցերին նվիրված քաղաքագիտական լսումների առաջին քննարկման ժամանակ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ասել է, թե այսօր տնտեսությունը քաղաքականացված է, ինչը բավական վտանգավոր է մեր երկրի համար։ Քննարկման մասնակից, ԵՊՀ դասախոս, իրանագետ Գառնիկ Ասատրյանն էլ ասել է, թե քաղաքական ընտրություններում պետք է ուշադրություն դարձնել նաև տարածաշրջանային իրավիճակին և հաշվի առնել այն քաղաքականությունը, որը տարածաշրջանում է իրականացվում։

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր հերթին հավելել է, թե գործընթացները պետք է հասարակական վերահսկողությամբ իրականացվեն, քանի որ նոր մարտի 1–ի վտանգ կա։

–Մենք տեսնում ենք, որ Ոստիկանությանը փորձում են մասնակից դարձնել ընտրություններին, սակայն այն պետք է անկախ լնինի, որովհետև վերահսկող օղակ է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը