Լրահոս

30.01.2012 13:55


Ա. Զաքարյան. «Հանրապետականը դեռևս չի շտապում»

Ա. Զաքարյան. «Հանրապետականը դեռևս չի շտապում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը այսօրվա ասուլիսում նշել է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր հանգրվան են լինելու Հայաստանի հետագա զարգացման համար։ Նա վստահեցրել է, որ ընտրություններն անցնելու են բարձր մակարդակով և ժողովրդական նորմերին համապատասխան։

–Սրանք ոչ թե հերթական խոսքեր են, այլ հասարակությունն է սկսում գիտակցել, որ նրանց քվեն շատ կարևոր է,–նկատել է նա։

Նրա խոսքերով՝ այս ընտրություններում որոշիչ գործոն են դառնալու քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները՝ հավելելով, թե ՀՀԿ–ն իր ծրագրերում եղել է նվազ պոպուլիստ և առավելապես իրատես։

Հարցին, թե ՀՀԿ–ն ե՞րբ կորոշի իր մասնակցության ձևաչափը, բանախոսը պատասխանել է՝ Հանրապետականը դեռևս չի շտապում, իսկ մասնակցության ձևաչափը պարզ կդառնա մոտ ժամանակներս։

Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ գալիք խորհրդարանում կոալիցիոն մոդելն այլևս չպահպանվի, նա կանխատեսումներ չի ցանկացել անել, սակայն կարծում է, որ այդ մոդելը կպահպանվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը